Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արսեն Բաբայան. Հնարավոր չէ կռահել՝ էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է լինել

Արսեն Բաբայան. Հնարավոր չէ կռահել՝ էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է լինել
13.11.2019 | 18:39

Իմ նկատմամբ տեսակցությունների արգելանքը հանվեց, երբ լրագրողները ՀՔԾ պետին հարցրին, թե ինչո՞ւ է դրվել, անչափահաս երեխաներն ի՞նչ կապ ունեն, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: «Հենց այդ օրը կամ հաջորդ օր ես ստացա համապատասխան որոշում, որ տեսակցությունների արգելանքը հանվում է », - ասաց նա: Արսեն Բաբայանը նշեց, որ հանվել էր միայն տեսակցությունների արգելանքը, իսկ հեռախոսային զանգերի արգելանքը մինչև վերջ մնացել է:


«Ակնհայտ էր, որ փոքր երեխաներին քրեակատարողական հիմնարկում տեսակցելը դժվար թե լինի ցանկալի, այս դեպքում հեռախոսային զանգն ավելի կարևոր կլիներ, կխոսեի, օրինակ՝ դստերս հետ, կասեի, որ Արցախից նվերներով կվերադառնամ գործուղումից», - ասաց Ա. Բաբայանը: Նա նշեց՝ դատարան ներկայացված ապացույցներում իր դեմ որևէ բան չի եղել: «Կար միայն կխոչընդոտի, կփախնի, մինչդեռ, դատարանը պարտավոր էր ներկայացնել գոնե մեկ հիմնավոր տեղեկություն, փաստ, որը տալիս էր հիմնավոր կասկած, որ անձը կփախնի կամ կխոչընդոտի», - ասաց նա: Բաբայանը նշեց՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործն աբսուրդային է: «Ես ասում էի, որ իրավական բեսպրեդել տեղի կունենա, ինչը եղավ իմ նկատմամբ, ու ցանկացածի նկատմամբ էլ կարող է տեղի ունենալ», - ավելացրեց Բաբայանը: Նա ընդգծեց՝ եթե չլիներ Վենետիկի հանձնաժողովի քննադատությունը, եթե չլիներ հանրային լայն քննադատությունը, գուցե, այսօր, փոխված չլիներ իր խափանման միջոցը:
Արսեն Բաբայանն նշեց՝ քաղաքական իշխող ուժից ունի պահանջ, որպեսզի բոլորի նկատմամբ ապահովվեն իրավական, օրինական ընթացակարգեր:


«Իսկ ընդդիմադիրներն իրենց գործողություններն արեցին այնքան, ինչքան համարեցին ճիշտ ու դրա համար շնորհակալ եմ», - ասաց Բաբայանը: Նա ընդգծեց՝ առանձնահատուկ շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով անձամբ է եկել իրեն տեսակցելու, ով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ վերանայելու իր խափանման միջոցի հարցը:


Հարցին՝ ինչպե՞ս կընթանա քրեական գործն ու դատավարությունն ի՞նչ ընթացք կստանա, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ այս քրեական գործն ընդհանրապես չպետք է գոյություն ունենար: «Բայց, քանի որ գոյություն ունի, ես էլ 22 օր ապօրինի ազատությունից զրկված եմ եղել, հետևաբար, հնարավոր չէ կռահել, թե էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է տեղի ունենալ», - ասաց Արսեն Բաբայանը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ