Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյան. Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ

Գագիկ Ծառուկյան. Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ
13.11.2019 | 18:40

Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Գևորգ Պետրոսյանի առաջարկին՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը:

«Կարող եք 7 անգամ միացնել նայել, որևիցե վիրավորական բան չկա», - ասաց Ծառուկյանը: Հարցին՝ ինչո՞ւ այդ հարցի քննարկման ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ ԱԺ նախագահի ու ԲՀԿ-ական պատգամավորի միջև, Ծառուկյանն ասաց, որ իրենք ոչ մի աղմուկ չեն բարձրացրել: Հարցին` կիսում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությունը, որ Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար՝ չնայած Պետրոսյանը հայտնվեց իշխանական պատգամավորների թիրախում, Ծառուկյանն ասաց. «Այո, հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համսեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք»: Հիշեցմանը, որ դեռևս չեն եղել դեպքեր, երբ միասեռականները ՀՀ-ում երեխա որդեգրեն, Ծառուկյանն ասաց, որ անկախ ամեն ինչից՝ այդ արգելքը պետք է ամրագրված լինի օրենքով:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ