Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր մասնակցել ԱԽ նիստերին

ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր մասնակցել ԱԽ նիստերին
13.11.2019 | 18:44

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք տալ: Հարցի քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զգուշացրեց, որ օրենքը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով: Վարման կարգով ելույթ ունեցավ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը և հայտնեց, որ իրենց խմբակցությունը առաջարկությամբ էր հանդես եկել, որ քաղաքական խմբակցության ղեկավարները ևս ընդգրկվեն Անվտանգության խորհրդի նիստում: «Այս փաթեթով հարցին ամբողջությամբ լուծում չի առաջարկվում, մանավանդ խորհրդարանական երկրում ենք, մեր առաջարկությունները մերժվել են, դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա: Նախագծի հեղինակ Աննա Կարապետյանն էլ վարման կարգով ելույթ ունեցավ և նշեց, որ պարզաբանվել է, թե ինչու չի ընդունվել խմբակցության առաջարկը. «Չընդունելը պայմանավորված էր Սահամանդրությամբ, եթե այսքանից հետո հասկանալի չի եղել և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն է»,- հայտարարեց նա:

Կարապետյանի ձևակերպումը դուր չեկավ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, նա նույնպես վարման կարգով ելույթ ունեցավ և ասաց. «Հարգելի գործընկերներ, կոչ եմ անում էս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում, ի՞նչ է նշանակում հասկանալի է եղել, հասկանալի չի եղել, կուսակցությունը կարող է ունենալ դիրքորոշում և ունի: Որևէ մեկին իրավունք չի վերապահվում դրան տալ որևէ գնահատական: Քվեարկելու ենք այդպես, ձեզ համար դա լավ է, վատ է, դա այլ հարց է, խնդրում եմ գնահատականներ չտալ»:


Հարցը դրվեց քվեարկության և ձայների՝ 66 կողմ, 14 դեմ և 20 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունվեց: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ քվե: ԼՀԿ-ն դեմ քվեարկեց, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ