Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները

Նիկոլ Փաշինյան. Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները
13.11.2019 | 18:47

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գները վերջին 1.5 տարում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, հին և նոր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանում անշարժ գույք են գնում: Եվ կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ հատկապես նոր սփյուռքի ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու համար բոլոր պայմանները ստեղծել, այսինքն՝ դա դիտարկել որպես ռազմավարական խնդիր: Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հիմա թվերի մեջ չմտնեմ, կոնկրետ նայեմ, եթե մի փոքր սխալվեմ, ներող կլինեք, բայց 2016-ի համեմատ 2018-2019-ին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով: Մենք համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով, և մենք կունենանք ներգաղթի պրոցես: Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե Հայաստանից փախչելու համար, այլ՝ որպես աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենք իրավունքը իրացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ