Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով

Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով
13.11.2019 | 18:52

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ «SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։


Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ «SWITCH 2019»-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։ «Google»-ի, «Microsoft»-ի, «IBM»-ի, «Amazon»-ի, «Master card»-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին մեր երկրի տեխնոլոգիական նվաճումներն են ներկայացնում հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում, կրթական և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակներում։ Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ