Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020-ին պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստան

Նիկոլ Փաշինյան. Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020-ին պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստան
13.11.2019 | 22:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ին պաշտոնական այցով կմեկնի ՌԴ: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա ասաց. «Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020-ին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն և ՌԴ նախագահը 2020-ի երկրորդ կեսին կամ 2021-ի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ», - ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց. «2019-ի արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն աննախադեպ դինամիկա ունեին: Ժամանակի ընթացքում հարցերը ստանում են պատասխաններ, ընդ որում, այդ պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց խորությունն ու անկեղծությունը երկուստեք հասկանալու խնդիր կա: Ես դեռ նախորդ տարի ամառը ասել եմ, որ մեր մոտ պրոցես է գնում, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի, կարող եմ ասել, որ հիմա դա արձանագրվել է ու դա տեղի է ունեում: Հիմա ավելի վստահ կարող եմ ասել այդ մասին»:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ