Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Բացառված է, որ Հայաստանում լինի մարդ, որն ավելի շահագրգիռ է, որ ներդրումներ լինեն, քան՝ անձամբ ես

Նիկոլ Փաշինյան. Բացառված է, որ Հայաստանում լինի մարդ, որն ավելի շահագրգիռ է, որ ներդրումներ լինեն, քան՝ անձամբ ես
13.11.2019 | 22:41

Գիտեք՝ ինչքան առաջարկներ եմ ես ստանում, գալիս ասում են՝ «մենք ուզում են 3 միլիարդի ներդրում անել», ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես որտեղ հայտնվում էի՝ ինչ-որ մեկը գալիս էր դիմացս կանգնում էր ու ասում՝ «էսինչ մարդն ուզում ա 2 միլիարդ դոլարի ներդրում անի» ու, ի վերջո, ես չդիմացա, օպերատիվ մարմիններին հանձնարարեցի տեղեկանք կազմել այդ անուն-ազգանունով մարդուց ու պարզվեց, որ նախկինում խարդախության համար ձերբակալվել է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ բացառված է, որ Հայաստանում լինի մարդ, որն ավելի շահագրգիռ է, որ ներդրումներ լինեն, քան՝ ինքն անձամբ։

«Գալիս, ասում են՝ «զանգի դատարանին, ասա թող սենց վճիռ կայացնի, ինչի՞ պտի ես զանգեմ դատարանին ասեմ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններին զանգելու վերաբերյալ խոսքին, արձագանքեց պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «Հուսով եմ՝ դուք գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք ու ուրախ եմ, որ չեք օգտվում տարբեր հնարավորություններից դատարաններ զանգելու», - ասաց ԼՀԿ պատգամավորը։

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ