Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա

Սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա
14.11.2019 | 13:33

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա: Իր որոշումը Գրահամը կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որի մասին հայտնել է Սենատի նիստի ժամանակ:

«Ես հենց նոր եմ հանդիպել նախագահներ Էրդողանի և Թրամփի հետ և նրանց հետ քննարկել եմ այն խնդիրները, որոնց բախվում ենք Սիրիայում... Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կլուծեն այդ հարցը», - հայտարարել է սենատորը: Ըստ Գրահամի՝ բանաձևի կասեցման որոշումը կայացրել է ոչ թե անցյալի, այլ ապագայի համար: Կոնգրեսի վերին պալատի օրենսդրության համաձայն՝ ցանկացած սենատոր կարող է կասեցնել օրենսդրական նախաձեռնությունը:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ