Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողան. Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot-ներ

Էրդողան. Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot-ներ
14.11.2019 | 13:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է գնել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը, եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի՝ տեղեկացնում է Hurriyet-ը:

«Մենք կարող ենք հաղթահարել C-400-ի (ռուսական զենիթահրթիռային համակարգ) և F-35-ի (ամերիկյան 5-րդ սերնդի կործանիչներ) միջև տարաձայնությունը: Ես նախագահին տեղեկացրի Patriot համակարգերի գնման ցանկության մասին, եթե ԱՄՆ-ից շահավետ առաջարկ լինի»,-ասել է Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ: Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան վճռական է «նոր էջ բացել» թուրք-ամերիկյան հարաբերություններում, և միայն երկխոսությունը կօգնի երկու երկրներին լուծել տարաձայնությունները պաշտպանության ոլորտում:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ