Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փարիզի ՀՅԴ երիտասարդները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Փարիզի ՀՅԴ երիտասարդները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
14.11.2019 | 13:36

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են նաև Փարիզում: Երեկ նախարարն այնտեղ էր` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին: Նախարարին են մոտեցել ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները և զրուցել նրա հետ: «Մենք եկել ենք ասելու, որ դրսի-ներսի «Դաշնակցություն» չկա, մենք զորավիգ ենք մեր ընկերներին և դեմ ենք ապազգային կառավարությանը»,-նշել են երիտասարդները:


Նախարարն արձագանքել է, թե ինքը ևս դեմ է այդ քաղաքականությանը, իսկ երիտասարդները պնդել են, թե Հարությունյանի ծրագրերն այդ մասին չեն վկայում:
«ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում խայտառակ կոռուպցիա է իրականացվել, խայտառակ քաղաքականացվածություն է եղել: Երբ Լևոն Մկրտչյանն այստեղ էր գալիս, նման բաներ անո՞ւմ էիք: Կոռուպցիան իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում էր, կոռուպցիան հանդուրժելն էլ ապազգային քաղաքականություն»,-ասել է նախարարը` արձագանքելով դիտարկմանը, թե Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման օրոք կոռուպցիա չի եղել:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ