ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ հարաբերություններ ունեն քրդերի հետ: «Ցանկանում եմ ասել, որ մենք հրաշալի հարաբերություններ ունենք քրդերի հետ, և նրանց հետ բարեհաջող պայքարել ենք ԻՊ-ի դեմ…Կարծում եմ` Թուրքիայի նախագահը նույնպես քրդերի հետ լավ հարաբերություններ ունի: Շատ քրդեր են այժմ բնակվում Թուրքիայում, և նրանք երջանիկ են այնտեղ»,- Վաշինգտոնում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը: