Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները

Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները
14.11.2019 | 13:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն ԱՄՆ նախագահին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»՝ տեղեկացնում է Hurriyet-ը:


Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ինքն ամենաշատը տխրել է այն նամակից, որում պարզ դարձավ, որ այնպիսի «ահաբեկիչը», ինչպիսին է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի առաջնորդ Մազլյում Աբդի Շահինը, եղել է այնպիսի երկրի զրուցակիցը, ինչպիսին ԱՄՆ-ն է: «Նա մեղավոր է մեր հազարավոր քաղաքացիների մահվան մեջ»,- նշել է թուրք առաջնորդը:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ