Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Գործողություններ են արվել, որ մինչև 2035-ը թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարան

Նիկոլ Փաշինյան. Գործողություններ են արվել, որ մինչև 2035-ը թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարան
14.11.2019 | 21:27

Կառավարությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020-ի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախագծի՝ այդ իրավունքից չեն կարող օգտվել «ՍԴ-ի մասին» 2017-ի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված ՍԴ դատավորները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ Սահմանադրության, ՍԴ դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ 6 տարի ժամկետով և այս բոլոր դրույթներն արդեն ուժի մեջ են մտնել: «Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չի իրականացնել առնվազն մինչ 2035-ը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից՝ գործողություններ են արել, որոնք մինչև 2035-ը թույլ չեն տալու ունենալու այդ երազանքի Սահմանադրական դատարանը», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ Հայաստանում 10 տարին մեկ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում և, եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է երբևէ լինի իրավիճակ, որ փոխվեն դրույթները:


«Այդ տրամաբանությամբ կստացվի, որ Հայաստանում ուժի մեջ սահմանադրական դրույթները չեն կիրառվում և սա իրավակիրառ պրակտիկայի աբսուրդներից մեկն է: Այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի», - ասաց վարչապետը: Նա նշեց՝ սրանով հնարավորություն են տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական կորուստների:


Վարչապետն ասաց՝ այս հարցը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են և այն դեռ պետք է ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ