Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վիգեն Ստեփանյանը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների կողքին է

Վիգեն Ստեփանյանը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների կողքին է
14.11.2019 | 21:36

Որպես հայ, որպես Երևանի բնակիչ` չեմ կարող հասկանալ ԿԳՄՍ-ի` այսօրվա քայլերը. ինձ համար անհասկանալի, անընդունելի են՝ ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ երիտասարդների` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:


«Չեմ կարծում` բողոքի ակցիային իրավունք ունեմ միանալ, բայց գաղափարապես ուսանողների կողքին եմ»,-նշեց նա: «Ամենակարևորը` եթե մենք մեր լեզուն, մեր հիմքը, մեր հիմնաքարը չհարգենք, փորձենք սակարկել այդ թեմաներով, թողնել, գնալ… չեն քննարկվում նման բաներ: Դրա փոխարեն թող զբաղվեն նրանով, թե ինչերեն են խոսում այսօր հեռուստատեսությամբ, ոնց են աղավաղում մեր մայրենին»,-ասաց դերասանը: Վիգեն Ստեփանյանի կարծիքով` Հարությունյանի հրաժարականով էական ոչինչ չի փոխվի. նրա փոխարեն կարող է գալ իր նման մեկ այլ անձ: «Օրինակ` մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը գնաց, եկավ Նազենի Ղարիբյանը: Ի՞նչ փոխվեց: Ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատը»:


Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ ԱԺ-ում արված հայտարարությանը, թե ինքն Արայիկ Հարությունյանի կողքին է, Ստեփանյանն ասաց. «Ես չեմ զարմանում: Եթե մարդն ասում է` ինչ ուզում եք, արեք, միևնույն է` նա է լինելու նախարար, նշանակում է` այդքան էլ չի հարգում ժողովրդի կարծիքը»:


Դերասանն անդրադարձավ մեծ աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանն ու «Մել» ֆիլմին, որոնք ֆինանսավորում են ստացել ՀՀ պետբյուջեից: «Մետրոյի առաջ իբր թե «ներկայացում» են խաղում, և դրա համար մեծ գումար է հատկացվում: Այդ գումարով, թերևս, երկու մանկական ներկայացում իրականացվեր: Ֆիլմ են նկարում ինչ-որ սեռափոխված կնոջ, թե տղամարդու, ծանրորդի մասին: Ես, երբ լսեցի, թե վարչապետն ասաց` պետությունը ֆինանսավորում է միայն չեմպիոնի մասին պատմող հատվածը, չգիտեի` ծիծաղեի, թե չէ»,-ասաց Ստեփանյանը: Նրա կարծիքով` նման իրադարձությունները պատճառ են դարձել, որ ժողովուրդը հիասթափվի: «Եթե հանկարծ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, եթե իշխանությունն առաջ 40 տոկոսից ավելի ձայն էր ստացել, հիմա, վախենամ, 25-30 տոկոս լինի: Մարդիկ արդեն չեն հավատում»,-նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ