«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

2019 թ. նո­յեմ­բե­րին Ի­րա­նը գոր­ծի գցեց «մի­ջու­կա­յին գոր­ծար­քով» պար­տա­վո­րու­թ­յուն­նե­րը սահ­մա­նա­փա­կե­լու մե­խա­նիզ­մի «չոր­րորդ քայ­լը»

2019 թ. նո­յեմ­բե­րին Ի­րա­նը գոր­ծի գցեց «մի­ջու­կա­յին գոր­ծար­քով» պար­տա­վո­րու­թ­յուն­նե­րը սահ­մա­նա­փա­կե­լու մե­խա­նիզ­մի «չոր­րորդ քայ­լը»
15.11.2019 | 02:00

Աշ­խարհն այժմ զբաղ­ված է շատ ա­վե­լի կարևոր հար­ցե­րով։ Սի­րիա­յի հետ կապ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այդ թվում՝ Սո­չիի ռուս-թուր­քա­կան հու­շա­գի­րը, ինչ­պես նաև ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փի բարձ­րաց­րած աղ­մու­կը ԻՊ-ի պա­րագ­լուխ Ա­բու Բաքր ալ Բաղ­դա­դիին վե­րաց­նե­լու մա­սին ցայ­տուն են դարձ­նում ա­վե­լի խոր­քա­յին քա­ղա­քա­կան և այլ գոր­ծըն­թաց­ներ։ Օ­րի­նակ՝ Ի­րա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Էս­հագ Ջա­հան­գի­րիի ուղևո­րու­թյու­նը Տաշ­քենդ` մաս­նակ­ցե­լու Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան Շան­հա­յի կազ­մա­կեր­պու­թյան (ՀՇԿ) եր­կր­նե­րի վար­չա­պետ­նե­րի խոր­հր­դի 18-րդ նիս­տին։ Ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը հատ­կա­պես ըն­դգ­ծել են, որ Ջա­հան­գի­րին մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում «երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին մտ­քե­րի խո­րաց­ված փո­խա­նա­կու­թյա­նը ՈՒզ­բեկս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի, այդ թվում՝ ՈՒզ­բեկս­տա­նի վար­չա­պետ Աբ­դու­լա Ա­րի­պո­վի հետ»։ ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք. Ի­րանն ա­ռայժմ ՀՇԿ-ի լիի­րավ ան­դամ չէ, բայց ար­դեն պատ­րաստ է վճ­ռա­կան քայ­լե­րի այդ կա­ռույ­ցի շր­ջա­նակ­նե­րում։ Այ­սօր կար­ծես ՀՇԿ-ի կողմն ա­վե­լի քիչ են նա­յում, քան ա­ռաջ, ո­րով­հետև այն­տեղ գոր­ծըն­թաց­ներն ա­վե­լի հան­գիստ ու քիչ նկա­տե­լի են, քան Սի­րիա­յում, Ի­րա­քում կամ Լի­բա­նա­նում, որ­տեղ ծայ­րա­հեղ սուր քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մեր են, և ի­րան­ցի­նե­րը զբաղ­ված են այն­տեղ ի­րադ­րու­թյու­նը «ձեռ­քով» կար­գա­վո­րե­լով։


Ի մի­ջի այ­լոց, Թեհ­րա­նում բա­ցա­հայ­տո­րեն ծի­ծա­ղում են ԱՄՆ-ի նա­խա­գա­հի վրա և հենց Ա­բու Բաքր ալ Բաղ­դա­դիի մա­սին նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ։ ՈՒ­րա­խու­թյա­նը միա­ցել է նաև Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դը, որն իր վեր­ջին հե­ռուս­տա­հար­ցազ­րույց­նե­րից մե­կում Թրամ­փին նույ­նիսկ ան­վա­նել է «ԱՄՆ-ի լա­վա­գույն նա­խա­գահ»։ Ի­հար­կե՝ հեգ­նա­կան քմ­ծի­ծա­ղով ու ժպի­տով։ Մի շարք հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից, ո­րոնք մենք կբե­րենք, ըն­թեր­ցող­ներն ի­րենք կհաս­կա­նան, թե ին­չից են ու­րա­խա­նում Թեհ­րա­նում ու Դա­մաս­կո­սում։ Նախ՝ ԱՄՆ-ի ղե­կա­վա­րու­թյան հպար­տա­նա­լը ԻՊ-ի ղե­կա­վա­րի վե­րաց­ման ա­ռի­թով։ Ի­րա­նի կա­պի և տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի նա­խա­րար Ա­զա­րի-Ջահ­րո­մին ԱՄՆ-ի նա­խա­գա­հի հիաց­մուն­քը կեղծ ան­վա­նեց. «Ա­ռանձ­նա­հա­տուկ բան չկա։ Դուք պար­զա­պես սպա­նել եք ձեր իսկ ստեղ­ծա­ծը»։ Իսկ Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի մի­ջազ­գա­յին գոր­ծե­րով գլ­խա­վոր տնօ­րեն Ա­միր-Աբ­դո­լա­հիա­նը հայ­տա­րա­րել է, որ ԻՊ-ի ա­ռաջ­նորդն սպան­վել է, ո­րով­հետև ար­դեն «մաշ­ված նյութ» էր դար­ձել այն ժա­մա­նակ, երբ ԱՄՆ-ի հո­վա­նա­վո­րած ա­հա­բե­կիչ­նե­րը դեռևս ակ­տիվ են սի­րիա­կան Իդ­լի­բում և սպա­սում են հրա­մա­նի։ «Ա­մե­րի­կա-իս­րա­յե­լա­կան խա­մա­ճիկ­նե­րը, ի­րենց տե­րե­րին պա­հե­լու հա­մար, տա­րա­ծաշր­ջա­նը վա­ռել են սաու­դյան նավ­թա­դո­լար­նե­րով,- «Թվի­թե­րում» գրել է նա հոկ­տեմ­բե­րի 27-ին։- Ա­մե­րի­կյան ալ Բաղ­դա­դիի ժամ­կե­տը լրա­ցել էր»։ Մո­տա­վո­րա­պես այդ­պի­սին էին Մոսկ­վա­յից ա­վե­լի ուշ ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը. Մոսկ­վան հի­շեց­րել է Թրամ­փին, որ և՛ նա, և՛ Հի­լա­րի Քլին­թո­նը նախ­կի­նում խոս­տո­վա­նել էին, որ ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րումն ա­մե­րի­կա­ցի­ներն ստեղ­ծել էին Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի դեմ։ ՈՒ­րեմն ին­չու չհրճ­վեին ի­րան­ցի­ներն ու սի­րիա­ցի­նե­րը։ Չէ՞ որ պարզ է, որ ե­թե ԻՊ-ի ա­ռաջ­նորդն է իս­կա­պես սպան­վել, ա­պա դա նաև այն բա­նի շնոր­հիվ է, որ Սի­րիա­յում ԻՊ-ի վրա դր­ված հույ­սը չի ար­դա­րա­ցել, «ա­րա­բա­կան գա­րունն» այն­տեղ խա­փան­վել և սկ­սել է խեղդ­վել իր իսկ ա­րյամբ։ Եվ պլա­նը կամ «խա­ղը» խա­փա­նող­նե­րի թվում են Սի­րիա­յի և Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Ի­զուր չէ, որ ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը նշել են, որ հենց Թրամփն է մի քա­նի ան­գամ խոս­տո­վա­նել, որ ԻՊ-ն «ա­մե­րի­կյան ար­տադ­րանք է»։ 2016 թ. օ­գոս­տո­սին Թրամ­փը հայ­տա­րա­րել է, որ Բա­րաք Օ­բա­ման է հիմ­նել ԻՊ-ը, և խմ­բա­վո­րու­մը պատ­վում է նրան։

Բա­ցի դրա­նից, ի­րա­նա­կան ԶԼՄ-ներն ու­շադ­րու­թյուն են դարձ­րել Ռու­սաս­տա­նի թե­րա­հա­վա­տու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես, մի քա­նի օր ա­նընդ­հատ հի­շեց­նում էին, որ ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կաս­կա­ծում է, թե ալ Բաղ­դա­դին զոհ­վել է գի­շե­րա­յին օ­դա­յին հար­ձա­կու­մից, ո­րով­հետև ռուս զին­վո­րա­կան­նե­րը նշ­ված շր­ջա­նում չեն ար­ձա­նագ­րել ա­մե­րի­կյան օ­դու­ժի որևէ գոր­ծո­ղու­թյուն, իսկ «ալ Բաղ­դա­դիի զոհ­վե­լու հան­գա­մանք­նե­րի մա­սին պատ­մու­թյուն­նե­րը ծայ­րա­հեղ հա­կա­սա­կան են»։


Երկ­րորդ. այժմ Ի­րա­նում դար­ձյալ հի­շեց­նում են Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կի հոկ­տեմ­բե­րի 20-ի հայ­տա­րա­րու­թյու­նը. «Ա­ՄԷ-ն ա­զա­տել է Ի­րա­նի 700 մլն դո­լա­րի սա­ռեց­ված փո­ղե­րը,- հայ­տա­րա­րել է օ­րենս­դիր Աք­բար Թոր­քին՝ չներ­կա­յաց­նե­լով լրա­ցու­ցիչ տե­ղե­կու­թյուն։- Ի­րա­նի հետ Ա­ՄԷ-ի տա­րադ­րա­մա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­րե­լավ­վել են, և Դու­բա­յում ի­րա­նա­կան ո­րոշ փո­խա­նակ­ման կե­տեր վե­րա­կանգ­նել են ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը։ Ա­ՄԷ-ն վե­րա­նա­յել է Ի­րա­նի հետ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, նաև հաս­կա­ցել, որ արևմտյան եր­կր­ներն ու Սաու­դյան Ա­րա­բիան ներ­կա պայ­ման­նե­րում չեն կա­րող ա­պա­հո­վել իր անվ­տան­գու­թյու­նը։ Ա­ՄԷ-ն ներ­կա­յա­նում է որ­պես Մեր­ձա­վոր Արևել­քի Շվեյ­ցա­րիա, բայց այդ երկ­րի առևտու­րը, բան­կա­յին գոր­ծը, է­ներ­գե­տի­կան և ա­վիա­ցիան կա­խում ու­նեն անվ­տան­գու­թյու­նից, և նա գի­տի, որ չի կա­րող հա­ջո­ղու­թյան հաս­նել ա­ռանց անվ­տան­գու­թյան»։ Ի­րա­նա­կան այլ պաշ­տո­նա­կան դեմ­քեր նույն­պես նշել են Ի­րա­նի և Ա­ՄԷ-ի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լա­վու­մը։ Ի­րա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Մահ­մուդ Վա­յե­զին հայ­տա­րա­րել է, որ «Է­մի­րաթ­ցի­նե­րը նա­խա­ձեռ­նու­թյուն դրսևո­րե­ցին Ի­րա­նի հետ խն­դիր­նե­րի լուծ­ման մեջ»։ Բա­ցի դրա­նից, Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին հոկ­տեմ­բե­րի 14-ին մա­մու­լի կոն­ֆե­րան­սում հայ­տա­րա­րել է, որ «վեր­ջին ա­միս­նե­րին Ի­րա­նի և Ա­ՄԷ-ի միջև կա­պեր են հաս­տատ­վել։ Ա­ՄԷ-ի ո­րոշ պաշ­տո­նա­կան դեմ­քեր ժա­մա­նել են Ի­րան, իսկ ի­րան­ցի ո­րոշ պաշ­տո­նյա­ներ մեկ­նել են այն­տեղ։ Վեր­ջին ա­միս­նե­րին Թեհ­րա­նի և Ա­բու Դա­բիի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լա­վա­ցել են»։


Ե­թե նկա­տենք, որ փոխ­վում է նաև Սաու­դյան Ա­րա­բիա­յի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, ա­պա նա­խա­գահ Ռո­հա­նիի, նրա աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Վա­յե­զիի և պատ­գա­մա­վոր Թոր­քիի ա­սած­նե­րը վկա­յում են, որ Պար­սից ծո­ցի ի­րադ­րու­թյան և ա­րա­բա­կան միա­պե­տու­թյուն­նե­րի հետ Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ ճեղ­քում կա։ Եվ ե­թե ճիշտ է, որ Ա­ՄԷ-ն Ի­րա­նին վե­րա­դարձ­րել է «սա­ռեց­ված» 700 մլն դո­լա­րը (ԱՄՆ-ի հրա­մա­նով, ի­հար­կե), ա­պա բա­ցառ­ված չէ, որ աշ­խար­հը դառ­նում է մո­լո­րա­կի այդ մա­սում հա­կաի­րա­նա­կան ու­ժե­րի պար­տու­թյան վկան։ Այ­սինքն՝ ամ­բող­ջու­թյամբ Ա­րա­բա­կան թե­րակղ­զում։ Եվ այդ ժա­մա­նակ սա­րե­րի հետևում չեն, օ­րի­նակ, Ե­մե­նի տա­րած­քի մի մա­սի օ­կու­պա­ցիա­յի վե­րա­ցու­մը, ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի, նույն ԻՊ-ի պար­տու­թյու­նը Ե­մե­նում և այլն։


Սա­կայն մենք ու­զում ենք նշել, որ մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի ո­լոր­տում ի­րադ­րու­թյան վեր­լու­ծու­թյու­նը չպետք է շե­ղի Արևմուտ­քի և Ի­րա­նի, հատ­կա­պես ԱՄՆ-ի և Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սր­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռից։ Դա այն նույն հարցն է՝ Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի գծով գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­պար­փակ հա­մա­տեղ պլա­նի (ԳՀՀՊ) ճա­կա­տա­գի­րը։ Չեմ վա­խե­նա պն­դե­լուց, որ 2019 թ. նո­յեմ­բե­րի դրու­թյամբ հենց դա է հա­մաշ­խար­հա­յին ռազ­մա­վա­րու­թյան ա­ռանց­քա­յին հար­ցը, ոչ թե, օ­րի­նակ, Ար­ցա­խի հար­ցը կամ քր­դե­րի հետ թուր­քե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Այն օ­րից, երբ ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փը հայ­տա­րա­րեց ԳՀՀՊ-ից Վա­շինգ­տո­նի դուրս գա­լու և հա­կաի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­կան­գն­ման մա­սին, Ի­րա­նը մեր­ժում է ցան­կա­ցած բա­նակ­ցու­թյուն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ մինչև նրանց վե­րա­դառ­նա­լը 2015 թ. ամ­ռա­նը կնք­ված այդ փաս­տաթղ­թի շր­ջա­նակ­նե­րը և ԱՄՆ-ի ու եվ­րո­պա­ցի­նե­րի կող­մից ԳՀՀՊ-ի գծով պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ի­րենց մա­սի ան­շեղ կա­տա­րումն սկ­սե­լը։ Իսկ դա բո­լոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի ան­վե­րա­պահ չե­ղար­կումն է և Արևմուտ­քում Ի­րա­նի բո­լոր մի­ջոց­նե­րի «ա­պա­սա­ռե­ցու­մը»։ Այդ պատ­ճա­ռով Ա­ՄԷ-ի վե­րոն­շյալ քայ­լը ոչ միայն պար­զա­պես ո­գեշն­չեց ի­րան­ցի­նե­րին, այլև հա­մո­զեց, որ Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը ճիշտ մար­տա­վա­րու­թյուն է ընտ­րել Արևմուտ­քի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Հի­շեց­նենք. և՛ այդ նույն եվ­րո­պա­ցի­նե­րը, և՛ Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը, որ­պես ԳՀՀՊ-ի կա­տար­ման կարևո­րա­գույն ե­րաշ­խա­վոր­ներ, միաս­նա­բար դա­տա­պար­տել են ԱՄՆ-ին և Ի­րա­նին մշ­տա­պես խնդ­րել, որ ա­ռայժմ չկորց­նի տո­կու­նու­թյու­նը և շա­րու­նա­կի կա­տա­րել ԳՀՀՊ-ի գծով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։ Բայց 2019-ի ա­մառ­վա­նից Մոսկ­վան ու Պե­կինն ար­դեն այլ բան են հայ­տա­րա­րում. որ Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը «լիո­վին հաս­կա­նում են», թե Ի­րանն ին­չու է սկ­սել աս­տի­ճա­նա­բար կր­ճա­տել 2015 թ. «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի» գծով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։


Ինչ-որ պա­հից սկ­սեց պարզ դառ­նալ, որ Ի­րա­նի կող­մից իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի աս­տի­ճա­նա­կան կր­ճատ­ման մար­տա­վա­րու­թյունն Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի ինչ-որ հա­մա­տեղ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունք է։ Նրանց միա­ցյալ ջան­քերն ու քայ­լե­րը նկա­տե­լի էին նաև այլ ո­լորտ­նե­րում. ի­զուր չէր, որ սեպ­տեմ­բե­րին Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սա­յին մա­սում ա­ռա­ջի­կա ե­ռա­կողմ (Ի­րան-ՌԴ-Չի­նաս­տան) ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի մա­սին։ Այժմ ար­դեն նկա­տե­լի է, որ հոկ­տեմ­բե­րին ՌԴ-ն և Ի­րա­նը լր­ջո­րեն պատ­րաստ­վում էին հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ինչ-որ ծրագ­րի։ Եվ ի՞նչ։ Դեռ ինչ­քա՞ն պետք է սպա­սեն ոչ միայն Ի­րա­նը, այլև Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը, որ ԱՄՆ-ը, պատ­կե­րա­վոր ա­սած, «խել­քի գա»։ Ի­րա­նի ա­տո­մա­յին է­ներ­գիա­յի կազ­մա­կեր­պու­թյան (ԻԱԷԿ, AEOI) ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Ա­լի Աս­ղար Զա­րեա­նը հոկ­տեմ­բե­րի 20-ին հայ­տա­րա­րել է, որ եր­կու շա­բա­թում շա­հա­գործ­ման է հան­ձն­վե­լու Ա­րա­կի ծանր ջրի ռեակ­տո­րի երկ­րորդ նա­խա­գի­ծը։ Նա ա­սել է, որ մի­ջու­կա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը կարևոր դեր ու­նի է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան մեջ, և մի­ջու­կա­յին գոր­ծու­նեու­թյան 100-տո­կո­սա­նոց ցիկ­լին հաս­նե­լը երկ­րում դար­ձել է մատ­չե­լի։ Ըստ նրա՝ ցենտ­րի­ֆուգ­նե­րի ար­տադ­րու­թյան մեջ եր­կիրն ինք­նա­բավ է դար­ձել, իսկ ի­րան­ցի մաս­նա­գետ­ներն ար­տադ­րում են դե­ղին քեկ (նստ­վածք քա­մի­չում), որն անհ­րա­ժեշտ է ու­րա­նի հարս­տաց­ման հա­մար։ Միա­ժա­մա­նակ նա ըն­դգ­ծել է, որ Ի­րա­նը չի ձգ­տում մի­ջու­կա­յին ռում­բե­րի ար­տադ­րու­թյան՝ հա­մա­ձայն Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նոր­դի կար­գադ­րու­թյան։


Զա­րեա­նը նաև նշել է, որ Ա­րա­կի մի­ջու­կա­յին ռեակ­տո­րը կա­րող է ար­տադ­րել մինչև 25 տոն­նա ծանր ջուր, ո­րը կա­րող է ար­տա­հան­վել. «Թեև ո­րոշ եր­կր­ներ մեզ մե­ղադ­րում էին, թե Ա­րա­կի ռեակ­տո­րի հզո­րու­թյան մա­սին մեր ա­սա­ծը փչոց է, այժմ նրանք դար­ձել են մեր ծանր ջրի գնորդ­ներ»։ Դար­ձյալ ըստ նրա՝ Ֆոր­դո­յի և Նա­թան­զա­յի մի­ջու­կա­յին հար­թակ­նե­րում տե­ղադր­ված է ու­րա­նի հարս­տաց­ման 1044 և մոտ 5000 ցենտ­րի­ֆուգ, իսկ Ա­րա­կի ծանր ռեակ­տո­րի երկ­րորդ մա­սի աշ­խա­տանք­նե­րը կա­վարտ­վեն 2021 թ. սառ­նար­տադ­րո­ղա­կա­նու­թյան փոր­ձար­կում­նե­րից հե­տո։ Հա­մոզ­ված ենք, որ Զա­րեա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մաս­նա­գետ­նե­րին շատ բան են ա­սում։


Ար­դեն հոկ­տեմ­բե­րի 21-ին Ի­րա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­բաս Մու­սա­վին հաս­տա­տեց Ի­րա­նի այն դիր­քո­րո­շու­մը, որ Թեհ­րա­նը պատ­րաստ է 2015 թ. մի­ջու­կա­յին գոր­ծար­քով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կր­ճատ­ման հա­ջորդ քայլն ա­նե­լու, ե­թե գոր­ծար­քի մյուս կող­մե­րը ԱՄՆ-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րից Ի­րա­նը պաշտ­պա­նե­լու գոր­ծո­ղու­թյուն­ներ չձեռ­նար­կեն։ «Մենք հույս ու­նենք, որ կդառ­նանք ԳՀՀՊ-ի գծով մյուս եր­կր­նե­րի հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­կա­նա­տե­սը, հա­կա­ռակ դեպ­քում Ի­րա­նը պատ­րաստ է ա­նե­լու «չոր­րորդ քայ­լը»,- հայ­տա­րա­րել է Մու­սա­վին։ Նա հա­վե­լել է, որ «չոր­րորդ քայ­լի» մե­խա­նիզմն ար­դեն մշակ­ված է, և այդ քայ­լը կլի­նի նո­յեմ­բե­րի սկզ­բին։ Ինչ­պես հայտ­նում են Թեհ­րա­նից, հա­ջորդ փու­լում Ի­րա­նը մտա­դիր է սահ­մա­նա­փա­կե­լու ԱԷՄԳ-ի մի­ջու­կա­յին տես­չա­կան ստու­գում­նե­րը։ Մու­սա­վին նաև ա­սել է, որ իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կր­ճա­տե­լու Ի­րա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ԳՀՀՊ-ի շր­ջա­նակ­նե­րում են, այն­պես որ եվ­րո­պա­ցի­ներն ու բո­լոր մյուս­նե­րը ի­րա­վունք չու­նեն բո­ղո­քե­լու դրանց դեմ. «Ե­թե նրանք ան­հան­գս­տա­ցած են, ա­պա պետք է կա­տա­րեն ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի Ի­րանն էլ վե­րա­դառ­նա իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րի լիար­ժեք կա­տար­մա­նը»։ Մու­սա­վին նաև հայտ­նել է, որ Ի­րա­նը դեռ չի հա­մա­ձայ­նել ԳՀՀՊ-ն փր­կե­լու վե­րա­բե­րյալ Ֆրան­սիա­յի և Ճա­պո­նիա­յի ա­ռա­ջարկ­նե­րին։ Բա­ցատ­րենք. հոկ­տեմ­բե­րի 20-ին հա­մաշ­խար­հա­յին ԶԼՄ-նե­րը հայտ­նե­ցին, որ Ֆրան­սիան ու Ճա­պո­նիան Ի­րա­նին ա­ռա­ջար­կել են ա­վե­լի քան 18 մլն դո­լա­րի կրե­դիտ, ե­թե Թեհ­րա­նը լիո­վին վե­րա­դառ­նա ԳՀՀՊ-ի կա­տար­մա­նը։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ