Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դե՛, սպասիր» մուլտֆիլմը վերադառնում է

«Դե՛, սպասիր» մուլտֆիլմը վերադառնում է
16.11.2019 | 15:59

Խորհրդային տարիների ամենահայտնի մուլտարտադրության նմուշներից մեկը` «Դե՛, սպասիր» մուլտֆիլմը, շարունակություն կունենա: Այս մասին տեղեկացնում է TACC լրատվական գործակալությունը:

«Մուլտսերիալի երկրորդ շարքի նկարահանման աշխատանքները պայմանավորված են մուլտֆիլմի կեսդարյա հոբելյանով»,- ասել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևան:

Նշենք, որ նոր «Դե՛, սպասիրը» 26 սերիայից կազմված կլինի: Ըստ նախնական ծրագրի՝ առաջին սերիաները կցուցադրվեն 2020-ի գարնանը:

Նշենք նաև, որ այս տարի բացի «Դե՛, սպասիր»-ից խորհրդային մի քանի այլ մուլտֆիլմեր «հոբելյան են տոնում»՝ «Վինի Թուխը», «Կոկորդիլոս Գենան» ու «Բրեմենյան երաժիշները»:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ