Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ուղևորափոխադրող տիեզերանավը տիեզերք կարող է դուրս գալ 2020-ին

Ուղևորափոխադրող տիեզերանավը տիեզերք կարող է դուրս գալ 2020-ին
16.11.2019 | 16:00

Ուղևորափոխադրող տիեզերանավի շարժիչների փորձարկումը հաջող է անցել: Այս մասին տեղեկանում ենք դրանք փորձարկած SpaceX ընկերության Twitter-ի էջից:

«Այս գործընթացից հետո ընկերությունը մոտակա ամիսներին կարող է անցնել փորձնական թռիչքներ անելու փուլին: Եթե դրանք նույնպես հաջողությամբ պսակվեն, ապա հաջորդ տարի SpaceX ընկերության Crew Dragon ուղևորափոխադրող տիեզերանավը պատրատս կլինի հասարակ մարդկանց բաց տիեզերքի հետ ծանոթացնել»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ