Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Օրինագիծն ամբողջությամբ ոչնչացնում է սեփականության ինստիտուտը

Օրինագիծն ամբողջությամբ ոչնչացնում է սեփականության ինստիտուտը
16.11.2019 | 16:06

«Փաստը» գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հանրային քննարկման է դրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որն, ի դեպ, հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:

Մասնագետների հավաստմամբ՝ տեղեկատվության ոչ հրապարակային լինելն այս դեպքում խնդրահարույց է նաև հանրային վստահության առումով, քանի որ անհասկանալի է, թե ինչպե՞ս է հանրությունն իմանալու` օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, կամ՝ ի՞նչ տեղեկություններ են: Օդում կախված է մնում նաև հարցը, թե ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլևս պաշտպանվելու իրավունք չունի: Թերթի զրուցակիցը, ով պրոֆեսիոնալ ֆինանսիստ է և բանկային գործի գիտակ, նշել է, որ այս նախագծով կոպտորեն խախտվում է մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, և, ըստ էության, հակասահմանադրական օրենք է։


Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ հիշյալ օրինագիծն ուղղակիորեն ամբողջությամբ ոչնչացնում է սեփականության ինստիտուտը, իսկ եթե չկա սեփականության ինստիտուտ, նաև տնտեսություն չկա։ Տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում, որ այս օրինագծի ընդունումը կարող է ունենալ լուրջ քաղաքական հետևանքներ, քանի որ թիրախում հիմնականում կարող են հայտնվել իշխանություններին անհաճո անձինք: Կարծիք կա, որ մի շարք այլ հարցերի թվում նաև այս օրենքի ընդունման հակասահմանադրականությունը քողարկելու համար են իշխանությունները ցանկանում «գրավել» ՍԴ-ն»:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ

20x153/ZkcHN0jpDWgAje9ingi2d6XY03.jpg" alt="Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" title="Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" />
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում