Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հայտարարության փոխարեն՝ օրինագի՞ծ

Հայտարարության փոխարեն՝ օրինագի՞ծ
16.11.2019 | 16:08

«Հրապարակը» գրում է. «Ձեր ընդունած հայտարարությանը նոր մարդիկ չեն ավելանում՝ ընդամենը 20 հոգի է ստորագրել, ինչո՞ւ՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Հիշեցնենք, որ խոսքն ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկված քաղաքացիական հասարակության ներկայացուցչների հետապնդման, ատելության խոսքին առնչվող հայտարարության մասին է։

«Այդ պասիվությունը պատճառաբանվում է նրանով, որ աշխատանքային խումբը պատասխանատվություն է ստանձնել աշխատել նաև օրենքի նախագծի շուրջ, ուստի հայտարարությանը միացել են նրանք, ովքեր հակված են աշխատանքային խմբում լինել»: Մեզ ասում են, որ ոչ բոլորն են կիսում ձեր մոտեցումները, ստորագրածները սորոսականների թևն է՝ աշխատել են «Հայաստանի բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ։ «Ես չգիտեմ, թե որտեղից եք որոշել, որ մեր հայտարարությունը պիտակ կրելու թրենդ է, այնուամենայնիվ, գուցեև այդպես է, և որոշ մարդիկ չեն կիսում հայտարարության մտքերը»:
Ձեր կարծիքով՝ իմքայլականների ո՞ր թևն է ստորագրել։ «Ախր, իմքայլականներն առանձնապես թևեր-ոտքեր չունեն»: Նույն բանը պնդում էր Գալուստ Գրիգորիչը՝ ասելով․ ՀՀԿ-ն թև-ոտ,-պոչ-պոզ չունի։ Իսկ ե՞րբ պատրաստ կլինի բուն օրինագիծը։ «Առաջիկա նիստերից մեկում կառաջարկենք հարցն ընդգրկել նիստերի օրակարգ»»:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ