Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ում խոսել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների և C-400-ի հարցով արագ որոշման կապի մասին

ԱՄՆ-ում խոսել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների և C-400-ի հարցով արագ որոշման կապի մասին
16.11.2019 | 16:15

ԱՄՆ սենատորները կարող են հետ կանչել Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծը, եթե Անկարան սեղմ ժամկետներում որոշում չկայացնի ռուսական C-400-ի վերաբերյալ՝ ասել է Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար հանրապետական Ջիմ Ռիշը: Սենատորը նշել է, որ ամերիկյան կողմը կարող է կանգնեցնել Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների գործընթացը, եթե C-400-ի հարցն իրոք լուծվի: Ռիշն ավելացրել է, որ պատժամիջոցների և C-400-ի վերաբերյալ քայլերի ճակատագիրը շուտով պարզ կլինի: Նա ակնարկել է, որ սա օրերի կամ շաբաթների հարց է:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ