Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոլեգիայի նիստ՝ Պաշտպանության նախարարությունում

Կոլեգիայի նիստ՝ Պաշտպանության նախարարությունում
16.11.2019 | 21:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ- ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով այս տարի արձանագրված արդյունքները, քննարկվել 2020-ին, միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ