Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը
16.11.2019 | 21:32

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ «Փաստինֆո»-ին հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։

«Հայցը վերաբերում է ջրօգտագործման թույլտվության նախագծի ակնհայտ ապօրինի մերժելու հիմքերին, ժամկետների բացթողման, վարչական վարույթի իրականացման գործընթացների կոպիտ խախտումներին և այլն»,- ասել է Մելքումյանը։ Ներկայացվել է երկու հայցադիմում, մեկը կապված է անցակետի, իսկ մյուսը՝ ժամկետի հետ, սակայն հայցադիմումների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չեն ստացել և դատարանի կողմից հայցադիմումի վարույթի ընդունման մասին տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Մելքումյանը նշել է, որ ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ առաջին անգամ դիմել են փետրվարին, սակայն առաջացել է լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը, այնուհետև, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, թարմացրել են հայտը։ Երկրորդ անգամ դիմել են ամռանը՝ հուլիսին։ «Եթե հայտը մերժվում է՝ կայացվում է վարչական որոշում, կա երկու ճանապարհ։ Առաջինը՝ բողոքարկել վերադաս մարմին և երկրորդը՝ դիմել դատարան։ Առաջին դեպքում մենք դիմել ենք վերադաս մարմին, սակայն, հասկանալով, որ վերադասության կարգով բողոքարկելն անիմաստ է՝ երկրորդ անգամ դիմել ենք դատարան, արդեն պարտավորեցման հայցով»,- ասել է Մելքումյանը։ Ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար:

Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է: «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հոկտեմբերի 25-ի որոշումը։ Ընկերության հայցադիմումը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ