Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բիլ Գեյթսը առաջ է անցել Բեզոսից

Բիլ Գեյթսը առաջ է անցել Բեզոսից
16.11.2019 | 21:33

Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի ցուցակը: Գեյթսը երկու տարում առաջատար է դարձել առաջին անգամ: Գեյթսի եկամուտների աճին կարող էր նպաստել Պենտագոնի՝ Microsoft-ին 10 մլրդ դոլար արժողությամբ միջհամակարգչային հաղորդակցության ոլորտում 10 տարվա պայմանագրի կնքումը: Ի սկզբանե ենթադրվում էր, որ պայմանագիրը կկնքվի Amazon ընկերության հետ: Բեզոսի ընկերության արժեթղթերի արժեքն ընկել է մոտ 2 տոկոսով, իսկ Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը՝ բարձրացել 4 տոկոսով:
Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 մլրդ դոլար, Բեզոսի կարողությունը՝ 109 մլրդ դոլար: Երրորդը Louis Vuitton Moet Hennessy ընկերության ղեկավար Բեռնար Առնոն է 103 մլրդ դոլար կարողությամբ:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ