Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Համաժողով՝ նախագծերի կառավարման մասնագետների համար

Համաժողով՝ նախագծերի կառավարման մասնագետների համար
16.11.2019 | 21:40

Երևանում նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Նախագծերի կառավարման երկրորդ տարեկան համաժողովը», որը բացառիկ միջոցառում է Հայաստանում հատկապես նախագծերի կառավարման մասնագետների համար: Նախագծերի կառավարման ինստիտուտի գործունեությունն ուղղված է ստանդարտների և սկզբունքների, ընդհանուր ռեսուրսների, գիտական հետազոտությունների միջոցով մասնագետների կարիերայի աճի խթանմանը: Ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2016-ին:

Համաժողովին ելույթ ունեցան ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, ով ներկայացրեց ՊԵԿ-ում ներդրված նախագծերի կառավարման մոտեցումներն ու փորձը: Ելույթ ունեցան նաև Ամերիա գռուպից Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանից Լուսինե Հայեսը և այլ հյուրեր: Համաժողովի հիմնական ուղղվածությունը նախագծերի կառավարման մոտեցումների կիրառումն էր պետական հատվածում, դրանց կարևորությունն ու գործիքները և լավագույն փորձը: Նպատակն է նախագծերի կառավարման մասնագետների շրջանում փորձի փոխանակումը, ինչպես նաև հիանալի միջավայր է կապերի հաստատման ու բարձրաստիճան հայ և օտարազգի պաշտոնյաների շփման համար։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «Նախագծերի կառավարման ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ Թոմաս Մազեջյանը, ով նաև պատմեց կառույցի ձեռքբերումների մասին:


Մազեջյանը նախագծերի կառավարման համայնքին և հյուրերին ներկայացրեց նաև Նախագծերի կառավարման ինստիտուտի վերաբրենդավորված նոր դեմքը, փիլիսոփայությունն ու զարգացման ճանապարհները:

PMI-ը աշխարհում շահույթ չհետապնդող նախագծերի, ծրագրերի, պորտֆոլիոների կառավարման մասնագետների ասոցիացիա։ 1969թ.-ին ստեղծված կառույցը կարևորում է աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 2.9 մլն. մասնագետների աշխատանքը գլոբալ ջատագովության, համագործակցության, կրթության ու հետազոտության միջոցով։
PMI հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 2016-ին և հանդիսանում է PMI անդամ։ PMI հայաստանյան մասնաճյուղի նպատակն է աջակցել նախագծերի կառավարման մասնագետների աճին ու զարգացմանը, ինչպես նաև բարձրացնել նախագծերի կառավարման վերաբերյալ իրազեկվածությունն ու ընդգծել նրա դերը բիզնեսի ու կազմակերպության հաջողության մեջ։

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ