Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հեռախոսը կարող է զգուշացնել սրտի կաթվածի մասին

Հեռախոսը կարող է զգուշացնել սրտի կաթվածի մասին
17.11.2019 | 16:19

Էլեկտրասրտագրության (ԷԿԳ) սարքը միշտ չէ, որ հասանելի է բոլորին, այդ իսկ պատճառով մասնագետները որոշել են սմարթֆոնի համար հատուկ օպերացիոն համակարգ ստեղծել, որ կարող է զգուշացնել սրտի կաթվածի մասին։ Այս մասին տեղեկացնում է medical xpress լրատվական կայքը:


«Այժմ սովորական մարդը հեռախոսով կարող է ախտորոշել սրտի կաթվածը: Հեղափոխական նոր հավելվածը ստեղծված է գաջեթների համար և աշխատում է Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա: Ծրագիրն օգտագործելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու տպիչ միացնել՝ այն դեպքում, երբ էլէկտրաստրագրության համար անհրաժեշտ են 12-ը»,- գրում է աղբյուրը:


Հավելվածը փորձարկելուց հետո սրտաբանները հայտնել են, որ այն ճշգրիտ է աշխատում և ոչնչով չի զիջում էլեկտրասրտագրության մեծ սարքերին:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ