Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրերը պիտի դառնան տարածքային զարգացման հիմնական գործիքը

Նիկոլ Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրերը պիտի դառնան տարածքային զարգացման հիմնական գործիքը
17.11.2019 | 21:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Եկեղեցում մոմ վառելուց հետո, վարչապետն առաջարկեց ամփոփել այցը՝ նշելով, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկում էին, որ սուբվենցիոն ծրագրերը տարածքային զարգացման քաղաքականության հիմնական գործիքը պիտի դառնան:

«Պայմանավորվենք, որ գնալով սուբվենցիաները պիտի դառնան մեր հիմնական գործիքը, սա կարևոր է նրանով նաև, որ համայնքները շահագրգռություն են ունենում իրենց հարկային եկամուտները ավելացնելու»,- ասաց ՀՀ վարչապետը:Նա այսօր այցելել է Կոտայքի մարզի մի շարք համանյքներ, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ