Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոսկվան Կիևին է վերադարձրել 2018-ին առգրավված ռազմանավերը

Մոսկվան Կիևին է վերադարձրել 2018-ին առգրավված ռազմանավերը
18.11.2019 | 22:58

Ռուսաստանը այսօր Ուկրաինային է փոխանցել 2018-ի նոյեմբերին Կերչի նեղուցում առգրավված երեք ռազմանավերը: «Բերդյանսկ», «Յանի Կապու» և «Նիկոպոլ» նավերի վերադարձի մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ռուսական կողմը պնդում էր, որ 2018-ի նոյեմբերի 25-ին ուկրաինական նավերը խախտել էին Սև ծովից Ազովի ծով անցման կանոնները: Մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ռուս սահմանապահները ձերբակալել էին ուկրաինական նավերի 24 նավաստիների: Ուկրաինացի զինվորականներն ավելի քան կես տարի էին անցկացրել մոսկովյան բանտում:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ