Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բագրատյան. Պատկերացրեք, եթե այն ժամանակ համաձայնեի այսօրվա նախագահի հետ

Բագրատյան. Պատկերացրեք, եթե այն ժամանակ համաձայնեի այսօրվա նախագահի հետ
18.11.2019 | 22:59

Ատոմակայանը չգործարկելու համար մեզ փող էին առաջարկում՝ «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով այն միջազգային ճնշումներին, որոնց ենթարկվել է Հայաստանը 1993-ի գարնանը, երբ որոշում է կայացվել վերագործարկել աշխատանքները դադարեցրած Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ)։


«ԱՄՆ նախագահն, առաջին անգամ Հայաստանի վարչապետին միայն այդ առիթով է գրել։ Նկատի առնելով, որ դա վարչապետի իրավասության հարց էր, ոչ թե նախագահի, նամակ է գրել, որ կօգնենք՝ միայն թե չբացեք։ Առաջարկում էր հետաքրքիր բան։ 1993-ի մայիսի սկզբին, հունիսին, ինձ հրավիրեցին Լոնդոն և այնտեղ ինձ հետ հանդիպեց Ատալին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախկին ղեկավարը): Այնտեղ էր մեր այսօրվա նախագահ Արմեն Սարգսյանը, որը դեսպանն էր: Առավոտյան նա մոտեցավ, ասաց՝ աննախադեպ հաջողություն ունենք՝ Ատալին մեզ փող կառաջարկի չբացելու համար։ Ատալին եկավ, ասաց պետք է ձեզ շնորհավորեմ, մենք նույնիսկ 100 մլն կարող ենք տալ։ Մեր դեսպանը ոգևորված, թե պարոն Բագրատյան, սա աննախադեպ հաջողություն է, ես խնդրեցի, որ ինքը լռի և այլևս երբեք չմիջամտի խոսակցությանը, ինչը հետո տեղի ունեցավ Ատալու հետ։ Եվ ես Ատալուց պահանջեցի 1.5 մլրդ ֆունտ։ Բա ինչո՞ւ 1.5 մլրդ ֆունտ, ասացի, որովհետև նոր ատոմակայան ենք կառուցելու, մենք պերսոնալն ունենք, տեխնիկական անձնակազմ ունենք, ինչ վերաբերվում է դեսպանին, գուցե և սխալ եք հասկացել իրեն։ Հետագայում, իհարկե Արմեն Սարգսյանն արդեն երբ, որ գործարկվեց, ՄԱԳԱՏԷ-ի բորդին բերեց, կարևոր մի քանի մարդ ևս», - ասել է Բագրատյանը։ Նա պատմել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե ռեակտորի տակ երկրաբանական ճաք է եղել։


Բագրատյանի խոսքով՝ իրենք առաջինը ԽՍՀՄ-ում միկրոսեյսմիկ հետազոտություն են արել և պարզել, որ որևէ նման ճաք չկա, ավելին՝ ՀԱԷԿ-ի ռեակտորը Չեռնոբիլի ռեակտորից չէ և հնարավոր վատագույն դեպքում բացառված է, որ կունենանք այն հետևանքները, որոնք եղան Չեռնոբիլի վթարի դեպքում:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ