Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին

Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին
18.11.2019 | 23:00

Մովսես Հակոբյանի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով գալը չէր կարող կապ ունենալ իր պաշտոնանկության հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


«Մենք ում հրավիրում ենք, հաճույքով գալիս են։ Գիտակցություն կա, որ դա ի նպաստ մեր բանակի է», - ասաց նա։ Դիտարկմանը, որ Մովսես Հակոբյանն ասոցացվում էր նախկին իշխանությունների հետ, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ զինվորականներն իրենց ծառայությունները մատուցել են տարբեր իշխանությունների ժամանակ։ Հարցին՝ ինչո՞ւ է հեռացվել Մովսես Հակոբյանը, պատգամավորը ենթադրեց՝ հավանաբար դիմում է գրել։ «Դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը նման որոշում է կայացրել», - ասաց նա:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ