Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արայիկ Հարությունյան, Բարի եղեք, լսեք մինչև վերջ

Արայիկ Հարությունյան, Բարի եղեք, լսեք մինչև վերջ
18.11.2019 | 23:01

Այս իշխանության հիմնական սկզբունքն ամենասկզբից եղել է այն, որ մենք ասել ենք՝ չկա որևէ հարց, որ չի կարող քննարկվել, և չկա այնպիսի մի իրավիճակ, որտեղից լուծումներ չենք կարող գտնել, դասախոսների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության և չգիտեմ, թե որտեղից եք վերցրել, որ ես ասել եմ՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, այս քննարկումը չէր լինի։ Բայց, այո, ասել եմ, կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը, և եթե օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, դրան պետք է հետևել և փաստարկներով պաշտպանել քո սկզբունքը», - ասաց Արայիկ Հարությունյանը։ Նախարարի խոսքով՝ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել։ «Շատ ցավում եմ, որ այս ամբողջ գործընթացում դուք կոչ էիք անում երկխոսության, բայց միակողմանի եք ամբողջը դիտել», - ասաց Հարությունյանը։
Արձագանքելով դասախոսներից Ռիտա Սաղաթելյանին, նախարարն ասաց, թե կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բավական բարդ գործընթաց է։


«Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանա նաև պատասխանները», - ասաց նախարարը։ Երբ դասախոսը փորձեց հակադարձել Արայիկ Հարությունյանին, վերջինս արձագանքեց. «Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ»:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ