Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանում բողոքի ակցիաներում կան զոհեր

Իրանում բողոքի ակցիաներում կան զոհեր
18.11.2019 | 23:04

Իրանում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մահացել է 27 մարդ՝ հայտնում է Al-Hadath հեռուստաընկերությունը: Բողոքի ակցիաներ են 93 քաղաքում: Ցուցարարներն այրել են Քերեջ քաղաքի բանկերը: Ավերածություններ են նաև Թեհրանում և Ղոմում: Իրանի կառավարությունը որոշել է բարձրացնել բենզինի գինը 50 տոկոսով, զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 15-ին: Իշխանություններն ակցիաները ցրելու համար դիմում են ծայրահեղ քայլերի: Երկրի մեծ մասում անջատված է համացանցը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է ներքին գործերին միջամտելու փորձ: Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է ցույցերի պատճառով Թեհրանի կողմից համացանցի անջատումը և աջակցություն է հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ