Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երևանի 2020-ի բյուջեի շուրջ 70%-ը հատկացվում է կառավարությունից

Երևանի 2020-ի բյուջեի շուրջ 70%-ը հատկացվում է կառավարությունից
18.11.2019 | 23:06

Երևանի քաղաքային իշխանություններն ասում են` Երևանի 2020-ի բյուջեն ավելանում է, բայց քաղաքում չենք նկատում ոչ մի առաջընթաց՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«2019-ի բյուջեում էլ ունենք աննախադեպ 7 միլիարդ 800 միլիոն թերծախս, որը գերազանցում է նույնիսկ Երևանի` քաղաքապետ չունեցած ժամանակահատվածին»,-ասաց Խաչատրյանը: Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ հավելեց` եղել են աշխատանքներ, որոնք պարզապես չեն կատարվել, և դրանց համար չծախսված գումարը քաղաքային իշխանությունը ներկայացնում է որպես տնտեսում: «Երևանի բյուջեն 107 մլրդ 120 միլիոն է, ինչը քաղաքային իշխանություններն ու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ներկայացնում են որպես աննախադեպ, Երևանի բյուջեն երբեք 107 միլիարդ չի եղել: Այդ գումարի 70 տոկոսը պետության կողմից տրված սուբվենցիաներն են, սա կառավարության տված գումար է, և քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի»,-ասաց Թեհմինա Վարդանյանը: Նա նշեց, թե ըստ 2020-ի բյուջեի` նախատեսվում է 1 միլիարդ 800 միլիոն եկամուտ ստանալ գույքահարկից, բայց կարևոր կետ հաշվի չի առնվել: «ԵԱՏՄ-ի` 2019-ի հունվարի 1-ից սկսվող մեքենաների մաքսազերծմամբ պայմանավորված` բազմաթիվ ավտոմեքենաներ են ներկրվել Հայաստան, քաղաքային իշխանությունը հաշվարկել է 2020-ին նաև դրանցից ստացվող գույքահարկերը` առանց հաշվի առնելու, որ այդ ավտոմեքենաների մեծ մասն արդեն արտահանվել է Հայաստանից, հետևաբար դրանց համար գույքահարկ չի վճարվելու»,-պարզաբանեց «Լույս» խմբակցության անդամը:
Անի Խաչատրյանն էլ անդրադարձավ աղբահանությանը հատկացվող գումարներին: Նա նշեց, թե Երևանի աղբահանության համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին հատկացվելու է մոտավորապես այնքան գումար, որքան տրամադրվում էր «Սանիթեք» ընկերությանը, բայց «Սանիթեքը» վճարում էր հարկ, այս հիմնարկն ազատված է հարկից:

«Ստացվում է` 600 միլիոն «Սանիթեք»-ից ավել գումար ենք տալիս այս հիմնարկին: Մեծ հաշվով` այն ավելի շատ գումար է ունենում, և որակը պետք է գոնե «Սանիթեք»-ի առաջին երկու տարիների նման ապահովեր, բայց այդ որակը չկա, և ես խիստ կասկածում եմ, թե ունենալու ենք: Սանմաքրում բացառապես չկա Երևանում»,-նշեց Խաչատրյանն` ընդգծելով, թե անհրաժեշտ էր աղբահանության կատարումը վստահել մի քանի օպերատորների, որ մրցակցության արդյունքում որակի բարձրացում լիներ:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ