Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը

Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը
18.11.2019 | 23:07

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է մեկ անձի`վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը: Նա նշեց, որ դատավորները վարչապետի համար անցանկալի որոշում կայացնելու դեպքում ենթարկվում են ճնշումների:

«Անկախության սկզբունքի մասին խոսել չենք կարող, որևէ երաշխիք չկա: Եթե դատավորները կայացնում են ոչ վարչապետի ցանկությամբ որոշում, երեք բան է արվում նրանց հանդեպ` խուզարկություն, քրեական գործ և հեռացում: Վստահ եմ` Հայաստանի բոլոր դատավորներն աղոթում են, որ մեծ գործերով չզբաղվեն, որովհետև եթե դրանք վերաբերում են վարչապետի երևակայած թշնամիներին, դատավորները պետք է մեծ քաջություն ունենան`ասելու համար, թե, օրինակ, Քոչարյանի կալանավորումն անարդար է»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով` պետք է սկսվի դատավորների պատերազմ, որ անկախանան: «Դատավորը զինվոր է, աշխարհի ամենադժվար գործն է կատարում:

«Դավիթգրիգորյանները» պատկանում են աշխարհի դատավորների ընտանիքներին, որ պաշտպանել են անկախության սկզբունքը: Եթե դատավորը չանկախանա և մնա գործադիր մարմնի աշխատակից, անիմաստ է լավ ապագա ակնկալել»,-ասաց նա: Սևակ Թորոսյանը հայտնեց, թե նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ: Մակրոնը գրավոր պատասխանել է նամակին: «Նամակում ասված էր` վստահ եղեք, որ Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,-ասաց Թորոսյանը: Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը սիմվոլիկ է: Հեղափոխություններից հետո մատաղի, մարդազոհության անհրաժեշտություն է լինում: «Հեղափոխությունը դրա կարիքն ունի, Նիկոլ Փաշինյանը դրա կարիքն ունի: Նա ցանկանում է ուշադրությունը գրավել անձի վրա: Այսօր Հայստանում ոչ թե իրավաբանական, այլ մարդաբանական խնդիր կա` մատաղի վերադարձն է Հայաստան»,-ասաց փաստաբանը:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ