Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
18.11.2019 | 23:08

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ՀՀ-ում պաշտոնապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակվելուց հետո կիսվել է տպավորություններով. «Երբ ինձ առաջարկեցին դառնալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, միանգամից համաձայնեցի, քանի որ գիտեմ սա կապված է մեր երեխաների հետ:

Ինձ համար սա մեծ պատիվ է, պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը: Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի, առողջ սնվի: Կարծում եմ` մեր երեխաներին պետք է ոգեշնչել, ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի նրանք վարեն առողջ ապրելակերպ և առողջ սնվեն»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ