Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դասախոսները` Արայիկ Հարությունյանին

Դասախոսները` Արայիկ Հարությունյանին
18.11.2019 | 23:11

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ դասախոս Յուրի Ավետիսյանը նշեց, որ իրենք մտավախություն ունեն, որ օրենքի ընդունումից հետո գիտխորհրդում հարցը կլուծվի այնպես, ինչպես կցանկանա լիազորված մարմինը:

«Քարոզվում է այն գաղափարը, որ բուհում սովորող ապագա ինժեները անհրաժեշտություն չունի հայերեն սովորել, որ անհարկի ծանրաբեռնում է հայերենի դասավանդումը, որ դպրոցում ստացած գիտելիքը բավարար է»,-ասաց նա: Դպրոցում հայերենի դասավանդման մասին դասախոսն ասաց.«Շատ տխուր վիճակ է հանրակրթական դպրոցում, կազմաքանդված է ավագ դպրոցի ուսուցման համակարգը, և դրանք, նախևառաջ, պետք է կարգի բերել, հետո մտածել բուհական կրթության մասին»:


Յուրի Ավետիսյանը նաև նշեց, որ թեև չեն ցանկանում տպավորություն թողնել, որ վերջնագիր են ներկայացնում, բայց խնդիրը որևէ տարբերակով չլուծելու դեպքում հարկադրված են լինելու մտածել, որ սա ընդհանուր քաղաքականության մի օղակն է, որը կոչված է վարկաբեկելու մեր արժեքները և այդ արժեքները կրողներին:


Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը տարակուսելի համարեց, երբ նշվում է, թե որևէ հարցում զիջման չեն գնալու: «Մենք հո հակառակորդ թշնամական երկրներ չենք, որ զիջեք կամ չզիջեք: Եթե քննարկման համար չեն այդ նախագծերը, ինչո՞ւ եք մեզ ուղարկում»-ասաց նա։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելիքյանը ևս համաձայնեց, որ ավագ դպրոցը չի կայացել: «Դպրոցն ավարտած շրջանավարտը, որն այսօր զինվոր է, բոբիկ է գիտելիքից: Մենք պետք է պատրաստենք հայրենասեր երիտասարդներ»,-ասաց նա:


Արձագանքելով ասվածներին՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե երբ պարտադիր չի դասավանդվել հայերենը, ունեցել ենք պակաս հայրենասեր քաղաքացիներ: «Հարգելիներս, որ 2010-ին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացվում, ձեզնից շատ քչերն են պայքարել: Այստեղ նստածներից 90 տոկոսը չի եղել դրա դեմ պայքարողների մեջ: Մենք ասում ենք, որ հայերենը և պատմությունը մեր աշակերտները պատշաճ կերպով և բարձր մակարդակով պետք է անցնեն դպրոցներում՚:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ