Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԼՀԿ-ում դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից

ԼՀԿ-ում դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից
19.11.2019 | 13:26

«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլի» ու ԼՀԿ-ի միջև նոր «սագա» է հասունանում. ԼՀԿ-ում շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից, մանավանդ, որ ամենակարևոր պահերին ԼՀ-ն կանգնում է իր կողքին, երբեմն անգամ՝ իր հեղինակության հաշվին, սակայն Փաշինյանը դույզն ինչ քննադատություն անկարող է ընդունել։

«Եթե բյուջեն կազմվել է օրենքի, համամասնությունների ֆիսկալ խախտումով, չասեի՞նք», - հարցրեց մեր զրուցակից ԼՀԿ-ականը: Դա՞ է Փաշինյանին վիրավորել։ «Այո և ոչ միայն։ Նաև այն, որ իրեն կոշտ քննադատել է իր կաբինետում աշխատած նախարարը, ու այն ժամանակ, երբ Հայաստանում չէ Էդմոն Մարուքյանը, վեր է կենում, նման պոպուլիստական հայտարարություններ է անում, թե ԼՀ-ն թող կանգնի, ուղիղ ասի` դե՞մ է աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, տերմինախեղդ չանի և այլն»: Մանե Թանդիլյանն էլ արձագանքել էր՝ «ցավում եմ, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դառնալ պետական գործիչ»: Հիմա ի՞նչ՝ դե՞մ եք քվեարկելու բյուջեին։ «Կընդունեն հարյուրից ավելի մեր առաջարկները, կողմ կքվեարկենք, ոչ` չենք քվեարկի»:

Ֆինանսների նախարարությւոնից հետաքրքրվեցինք` հակվա՞ծ են ընդունել ԼՀԿ-ի առաջարկները։ Ասացին, որ խորհրդարանից դեռ չեն ստացել այդ առաջարկները, կստանան՝ կհասկանան: Հարցին` 4-օրյա ժամկետ չի՞ տրված ընդունելու համար, ասացին. «Առնվազն 4 օր. առանձնակի սահմանափակում չկա։ Ընդ որում՝ մենք չենք նայելու, թե ում առաջարկն է, նայելու ենք զուտ բովանդակությանը»: Բյուջեն անցնում է 50+1 ձայնով, որ «Իմ քայլն» ունի։ Սակայն, ըստ ԼՀԿ մեր աղբյուրի, Փաշինյանը ցանկանում է իր պաշտոնավարման մեկ տարին «դիմավորել» լայն կոնսենսուսով»:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ