Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի մուտքերի մոտ վրաններ են տեղադրել

Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի մուտքերի մոտ վրաններ են տեղադրել
19.11.2019 | 13:27

Հակակառավարական հանրահավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ, որոնց նախօրեին ցրել են հատուկ ջոկատայինները, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները 10 վրան են տեղադրել և գիշերել:

«Մենք շարունակելու ենք ակցիաններն անդադար ռեժիմով, մինչև «Վրացական երազանքը» հրաժարական չտա: Ռուսթավելիի պողոտան վերածվելու է վրանային քաղաքի», - լրագրողներին հայտնել է ցուցարար Դավիթ Մախարաձեն: Բողոքի ցույցի մասնակիցները մտադիր են նաև հանրահավաք անցկացնել Թբիլիսիի քաղաքական դատարանի շենքի մոտ, որտեղ ավելի ուշ կայանալու է ձերբակալված ցուցարարների դատական նիստը:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ