Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում

Թուրքիան սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում
19.11.2019 | 13:29

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է վերսկսել ռազմական գործողությունները Սիրայում, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չկատարեն քրդական կազմավորումներին անվտանգության գոտուց հանելու պարտավորությունները: Չավուշօղլուն նշել է, որ մինչ այս պահը Մոսկվան և Վաշինգտոնն իրենց խոստումները չեն կատարել: «Եթե արդյունքներ չտեսնենք, կրկին կանենք այն, ինչ հարկավոր է»,- ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ