Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշոտ Մելքոնյան. Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքով ստեղծվում է ապազգային միջավայր

Աշոտ Մելքոնյան. Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքով ստեղծվում է ապազգային միջավայր
19.11.2019 | 13:30

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով ԳԱԱ-ն վերանում է, «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» պարտադիր դասընթացներն էլ հանվում են, դրանով ստեղծվում է ապազգային միջավայր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը. «Հուսանք՝ այս ամենը չիմացության արդյունքում է եղել: Նախագիծը մշակվել է՝ առանց գիտնականների և դասախոսների կարծիքը լսելու: ԳԱԱ-ից ոչ ոք չի մասնակցել ստեղծմանը»:

Ըստ Մելքոնյանի՝ թյուր է կարծիքը, թե մեր ԳԱԱ-ն խորհրդային շրջանի վերապրուկ է. «Գիտության այս համակարգն առաջացել է Արևմտյան Եվրոպայում, մենք փոխառել ենք Խորհրդային Ռուսաստանից: Համալսարանական գիտությունը հզոր է ամերիկյան մոդելում: Վրաստանում և Ղազախստանում այդ փորձը կիրառվեց, և Գիտությունների ակադեմիաները միավորվեցին պետական բուհերին, բայց արդյունքները մխիթարական չեն»: Ակադեմիկոսի պնդմամբ՝ Ադրբեջանի նախագահը քաղաքական խնդիր է դնում իր պատմաբանների առջև՝ ապացուցել, որ ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն ադրբեջանական են, և դրա համար պատրաստ է շռայլորեն վարձատրել գիտնականներին. «Մեզ մոտ, օրինակ, քանի՞սը գիտեն, որ մեր ԳԱԱ-ն հրատարակում է հայոց պատմության ութհատորյակ, որից վեց հատորն արդեն լույս է տեսել: Սա դարակազմիկ նշանակության արտադրանք է»:
Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ մեր օրերի պատմությունը բավականաչափ դժվար է գրելը, քանի որ կդառնա հրապարակախոսություն. «Օրինակ, ԱԻՄ-ը պնդում է, թե անկախության գաղափարն իրենք առաջ տարան, ՀՀՇ-ն նրանցից խլեց: Քաղաքական ուժերը շատ ցավագին են ընկալում խնդրահարույց հարցերում մեղավորի մասին գրելը: Օրինակ, քանի որ նոր փաստեր են բացահայտվել, 2008թ-ի մարտի 1-ի դրվագը պատմության դասագրքերում վերախմբագրել ենք, ըստ որի՝ ոչ թե կողմերի միջև բախումներ եղան, այլ իշխանություններն ուժ գործադրեցին: Երբ մենք փորձում ենք պոզիտիվ շարադրանք ներկայացնել, մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ գնահատական չենք տալիս, բայց դա զուտ քաղաքական խնդիր է»:
Ակադեմիկոսի կարծիքով՝ պատմության բուհական դասընթացը չպետք է լինի դպրոցական նյութի տաղտկալի, անհետաքրքիր վերապատմում:


Վարչապետի և ընդդիմադիր ակտիվիստների զրույցից հետո ակտիվացած՝ հայոց ազգածագման հարցերին քննարկումների առնչությամբ՝ պատմաբանը հիշեցրել է, որ մենք հնդեվրոպացի ենք, ոչ թե կովկասցի, անգամ աշխարհագրորեն կապ չունենք Հարավային Կովկասի հետ: «Մենք կովկասյան լեռնաշղթայից 500-600 կմ հեռու ենք: Պատկերացրեք վանեցուն կամ սասունցուն իր ազգային տարազով՝ որպես կովկասցի: Կովկասցին փափախը գլխին, չերքեզկան հագած, սուրը կողքին կախած կերպար է: Ի՞նչ կապ ունենք մենք նրանց հետ: Մենք ոչ թե կովկասյան, այլ հնդեվրոպական ժողովուրդ ենք»,- ամփոփել է ակադեմիկոսը:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ