Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԱՀԿ-ն չի ճանաչել Բելառուսի խորհրդարանական ընտրությունները

ԵԱՀԿ-ն չի ճանաչել Բելառուսի խորհրդարանական ընտրությունները
19.11.2019 | 13:30

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները չեն ճանաչել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները՝ նշելով, որ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: ԵԱՀԿ դիտորդները ընթացակարգային լուրջ խախտումներ են արձանագրել ձայների հաշվարկի ժամանակ:

«Մենք ընդգծել ենք, որ մեծ թվով թեկնածուներ են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակել են: Այդ ընտրությունները ցույց են տվել ժողովրդավարական պարտավորվածությունների պահպանման լիակատար բացակայություն: Երկրում, որտեղ խորհրդարանի լիազորություններն ու անկախությունը սահմանափակ են, վտանգ կա, որ խորհրդարանական ընտրությունները ձևականության կվերածվեն»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ներկայցուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել, որ Բելառուսի իշխանությունները չեն իրականացրել ընտրական օրենսդրության փոփոխության առաջարկները:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ