Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԽ պետությունների արձագանքը Ստամբուլյան կոնվենցիային

ԵԽ պետությունների արձագանքը Ստամբուլյան կոնվենցիային
19.11.2019 | 13:33

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրվել է Ստամբուլում 2011-ի մայիսի 11-ին, որտեղից էլ ստացել է «Ստամբուլյան կոնվենցիա» անունը: Կոնվենցիան վավերացրել են ԵԽ 47 երկրներից 34-ը, թեև ստորագրել են կառույցի անդամ բոլոր երկրները: Խորվաթիան և Հունաստանը կոնվենցիան վավերացրած վերջին երկրներն են: Թեպետ կոնվենցիան կոչված է կանանց և ընտանիքի բռնության դեմ պայքարել, ԵԽ բազմաթիվ երկրներում քննադատները հավաստիացնում են, որ «տրոյական ձի» է՝ «երրոդ սեռի» և միասեռական ամուսնությունների ընդունման համար: Հայաստանը ԵԽ այն երկրներից է, որ կոնվենցիան ստորագրել է 2017-ին, բայց դեռ չի վավերացրել: Հայաստանում շատերը դեմ են կոնվենցիայի վավերացմանը և համոզված են, որ միասեռականների պաշտպանության, նրանց ամուսնությունը թույլ տալու համար է: Ընդդեմ կոնվենցիայի վավերացման՝ ստորագրահավաք է կազմակերպել, որին բազմաթիվ մարդիկ են միացել։


Հայաստանյան իշխանությունները պնդում են հակառակը՝ կոնվենցիան միասեռականների ամուսնությունը թույլ տալու համար չէ, կանանց բռնությունից պաշտպանելուն է ուղղված, իսկ կոնվենցիայի աջակիցները դեմ արտահայտվողներին համարում են հետամնաց կամ «կանանց ծեծող»:


Ստամբուլյան կոնվենցիան ԵԽ երկրներից ստորագրել և չեն վավերացրել Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լիխտենշտեյնը, Հունգարիան, Միացյալ Թագավորությունը, Մոլդովան, Չեխիան, Ուկրաինան, Հայաստանը: Բուլղարիան համարել է հակասահմանադրական, Ռուսաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են ստորագրել և վավերացնել:
Խորվաթիայում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բազմահազարանոց ցույցեր են եղել: Հունաստանն ու Խորվաթիան վերջերս են վավերացրել Կոնվենցիան, սակայն դրա վավերացումը երկրում հարթ չի անցել․Զագրեբում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ ընդդեմ Կոնվենցիայի վավերացման: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք դեմ են «երրոդ սեռի» առաջացմանը և միասեռական ամուսնություններին: Խորվաթիայում Կոնվենցիան վավերացվել է իշխանության կողմից՝ չնայած քաղաքացիների դժգոհություններին և բազմահազարանոց ցույցերին:


Կոնվենցիան չի վավերացրել Ուկրաինան: Թեև նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պետք է վավերացնել, կոնվենցիան միանշանակ չի ընդունվում այս երկրում: Կանանց նկատմամբ և ընտանիքում բռնությունը բացառելու համար Ուկրաինան մի շարք սեփական օրենքներ է ընդունել: Օրինակ՝ Ուկրաինայում ընդունվել է №5294 «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որի տեքստից բացառված են «գենդեր», «գենդերային ինքնություն», «գենդերային զգացողություն», «սեռային կողմնորոշում» տերմինները: Ուկրաինայում օրենքի դեմ է եկեղեցին՝ Կոնվենցիայով խոսք կա Ուկրաինայի օրենսդրությամբ ընդունել «գենդեր», «գենդերային ինքնություն», «գենդերային զգացողություն», «սեռային կողմնորոշում» և այլ հասկացություններ, որը դուրս է Ուկրաինայում ընդունված «սեռ» հասկացությունից և աղավաղում է կնոջ և տղամարդու իրավունքների հավասարության ընկալումը նաև երկրի գենդերային քաղաքականությունը։ Կոնվենցիան պաշտպանելու դուրս եկած ակտիվիստների վրա հարձակվել են այլ քաղաքացիներ և ներկեր են լցրել նրանց վրա:


Կոնվենցիայի վավերացման հարցը հետաձգվել է Լատվիայի կառավարությունում, բնակչությունը դեմ է ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: «Նրանք, ովքեր փորձում են առաջ տանել կոնվենցիան, նվաստացնում են Լատվիան։ Մենք ժամանակակից եվրոպական պետություն ենք, որտեղ սեռերի հավասարությունն ամբողջական է»,- հայտարարել է պատգամավոր Յուլիա Ստեպանենկոն:
Լատվիայում առայժմ կոնվենցիան պաշտպանում է միայն իշխող ուժերից «Միասնությունը»:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում ելույթում նշել է՝ հարցը կոալիցիոն գործընկերների, Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու և Գլխավոր մուֆտիի կողմից կտրուկ արձագանքի է արժանացել՝ բուլղարացի ժողովրդի վախն առաջացնելով։ 2018-ի հուլիսի 27-ին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կոնվենցիայի վերաբերյալ, որտեղ նշվում է «ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ ԵԽ կոնվենցիան չի համապատասխանում Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրությանը»։ Որոշման մեջ դատարանը կապ է գտնում ընտանեկան բռնության վերաբերյալ ԵԽ նախորդ փաստաթղթերի և տրանսգենդերների իրավունքների տարածման միջև։


Միացյալ Թագավարությունը ևս չի վավերացրել կոնվենցիան, թեև ստորագրել է 2012-ին: Չվավերացնելու պատճառաբանությունը պայմանավորված է Միացյալ թագավորության Սահմանադրությամբ. վավերացնելու համար հարկավոր է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, իսկ դա մեծ ծախսեր կպահանջի, քանի որ ֆինանսական ճգնաժամ ունենք, վավերացումը երկրորդական է, ավելի կարևոր գործեր ունենք:
Սլովակիայում հրաժարվել են կոնվենցիայից՝ երրորդ սեռի ներդրման պատճառաբանությամբ, կոնվենցիան համարել են անօրինական:


Փաստորեն «Ստամբուլյան կոնվենցիան» միանշանակ չի ընդունվել անգամ զարգացած համարվող եվրոպական երկրներում: ԵԽ երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակներում Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության, նույնիսկ այն երկրներում, որտեղ ստորագրվել և վավերացվել է: Շատ երկրներ ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Բուլղարիան նշել են, որ հակասում է իրենց Սահմանադրությանը, շատ երկրներ էլ պնդել են՝ իրենց ներքին օրենսդրությամբ կարգավորվում է բռնությունը ընտանիքում և կանանց դեմ: Քննադատությունները պայմանավորված են «գենդեր» տերմինով, որը հստակ չի ձևակերպված կոնվենցիայում և թույլ է տալիս ենթադրելու, որ կոնվենցիան կոչված է վավերացնել միասեռական ամուսնությունները:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ