Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վահագն Վարագյան. Առանց հարգանքի երկխոսություն չկա

Վահագն Վարագյան. Առանց հարգանքի երկխոսություն չկա
19.11.2019 | 13:34

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպմանը ԵՊՀ դասախոսների հետ.


«Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մտավորականների հետ չի կարող երկխոսել, եթե չի կարողանում պահպանել բարեկրթության տարրական կանոնները։
Սուպերնախարարի պաշտոն վարող պարոն Հարությունյանը պետք է գիտակցի, որ դիմացը սերունդներ կրթած, կոպեկներով դասախոսական աշխատանք վարող, հայագիտության գիտելիքը կրող և փոխանցող մարդիկ են, որոնց հետ երկխոսելիս պարտավոր է գոնե բարեկրթության տարրական կանոնները պահպանել: Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ երկրում չկա այլ մտավորականություն, որ եղածներին «զորացրի», իր ուզածներին բերի: Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ իր հետ քայլածների և իրեն ծափահարողների շարքերում չկան դասախոսներ, որ եղած դասախոսներին աշխատանքից ազատի և քայլածներին դասախոս նշանակի:
Պարոն սուպերնախարարը պետք է գիտակցի, որ նույնիսկ սովետական տոտալիտար համակարգի բյուրոկրատիան է հարգալից վերաբերմունք ունեցել մտավորականության հանդեպ, և նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը չի կարողացել իրեն ենթարկել մտավորականությանը:


Եթե պարոն սուպերնախարարը ցանկանում է երկխոսել, պարտավոր է տարրական հարգանք ցուցաբերել իր երբեմնի գործընկերների հանդեպ: Առանց հարգանքի երկխոսություն չկա: Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, ամեն գնով սեփական ճիշտն առաջ տանելու մարտավարությունն ու քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն, առավել ևս` երբ խոսքը վերաբերում է ակադեմիական շրջանակներին: Եվ, ինչ խոսք` համբերություն եմ մաղթում համալսարանականներին: Բարդ շրջան է, բայց սա էլ կանցնի...»։

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ