Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ն ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի և Իրանի համագործակցությանը

ԱՄՆ-ն ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի և Իրանի համագործակցությանը
19.11.2019 | 13:34

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայ գործարարների օրինական համագործակցության մեջ: Դեսպանը նշել է. «Մենք հստակ գիտակցում ենք Իրանի կարևորությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիան գազով փոխանակելու ծրագրին»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, թե Իրանին վերաբերող որ հարցերն են անհանգստացնում ԱՄՆ-ին. «Մենք մտահոգված ենք Իրանի հետ անօրինական առևտրով և Իրանի կողմից ահաբեկչական խմբերին աջակցությամբ»:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ