«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                

Կարդինալ փոփոխություններ ՊՆ-ում

Կարդինալ փոփոխություններ ՊՆ-ում
19.11.2019 | 13:35

«Ժողովուրդը» գրում է․ «Ի՞նչ նախապատմություն կա մինչև վարչապետ Փաշինյանի երեկվա որոշումները, որոնցով աշխատանքից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսիսյանը: «Ժողովուրդը» հոկտեմբերի 14-ին էր տեղեկացրել, որ ՊՆ-ում ցայտնոտ է, որովհետև նախարարությունը ժամկետի մեջ պետք է կառավարությանը ներկայացներ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխությունների հաստիքացուցակը: ՊՆ-ն այն ներկայացրել է, գործադիրն էլ հաստատել է: Պաշտպանական գերատեսչությունում ազատում-նշանակումների շրջանը սկսվեց նոյեմբերի 16-ին` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստից հետո, որին մասնակցում էր նաև Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Գլխավոր շտաբի պետը մեկ տեղակալ կունենա, և Օնիկ Գասպարյանը չի լքի այդ պաշտոնը: ԳՇ պետի մյուս տեղակալների՝ Անդրանիկ Մակարյանի, Ստեփան Գալստյանի ու Տիրան Խաչատրյանի ճակատագրերը դեռ պարզ չեն:
Դեռևս սեպտեմբերի 5-ին «Ժողովուրդը» գրել էր, որ իշխանություններն, ըստ ամենայնի, ցանկանում են ԳՇ պետ Արտակ Դավթյանին փոխարինել Օ. Գասպարյանով, Ա. Դավթյանին էլ նշանակել Մովսես Հակոբյանի փոխարեն՝ Զինվորական վերահսկողության ծառայության պետ: Քննարկման ընթացքում նույնիսկ կարծիք է հնչել Օ.Գասպարյանին նշանակել Մովսես Հակոբյանի պաշտոնում, բայց համաձայնության չեն եկել՝ համարելով, որ Օ. Գասպարյանի պես զինվորականը չպետք է լքի զինված ուժերը:
«Ժողովուրդին» բացառիկ մեկնաբանություններում պատասխանելով հարցին, թե ինչու ազատվեցին աշխատանքից, չհարմարվեցին նոր իշխանությունների հետ` Մովսես Հակոբյանն ասել է.«Կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է Պն ենթակայության տակ»:


Իսկ Կ. Քոչունցը պատասխանել է. «Բոլորի հետ էլ հարմարվել եմ, դա այլ պաշտոնի նշանակման հրաման է»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանավոր պայմանավորվածություն կա, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի, բայց չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը խախտվի, և ՊՆ-ն չցանկանա վերափոխված Զինվորական վերահսկողական ծառայությունում նրան տեսնել: Մովսես Հակոբյանը ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է»:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ