Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արքայազնը, Պոմպեոն ու BBC-ին աջակցում են Իրանի ցուցարարներին

Արքայազնը, Պոմպեոն ու BBC-ին աջակցում են Իրանի ցուցարարներին
20.11.2019 | 13:04

Մեր երկրի մի քանի քաղաքներով գլորվող բողոքներն ու հանրահավաքները բուռն ուրախությունն են հարուցել ոչ միայն ԻԻՀ նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող պետությունների պաշտոնական անձանց, այլ նաև «քաղաքական վտարանդիների» ու ընդդիմադիր ԶԼՄ-ների, որ գործում են արտասահմանում:

Մի քանի դեպքերում այդ ուրախությունն արձանագրվել է կասկածելի շուտ, երբ բողոքները երկրում դեռ նոր էին սկսվում: Կարծես ինչ-որ մեկը երկրից դուրս, ավելի լավ, քան հանրապետության ազգային անվտանգության մարմինները, տեղեկացված էին, թե որտե՞ղ, ե՞րբ, ո՞ր ժամին ու Իրանի ո՞ր քաղաքներում են բողոքները սկսվելու: BBC Persian TV հեռուստաալիքը իր հեռարձակումը սկսեց սովորականից 2 ժամ շուտ, հազվադեպ, իր համար անսովոր ոճով, կարծես նախապես բեմադրել էր: Սաուդյան Արաբիայի Iran International-ը հրաժարվեց սովորական ծրագրից ու ամբողջ եթերը նվիրեց Իրանի ընդվզումներին, որ բռնկվել էին բենզինի թանկացման պատճառով: Նոյեմբերի 15-ին, բողոքի շարժման գագաթնակետին, էքստրեմիստական հայտնի խմբի ղեկավար Մարիամ Ռաջավին երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ պոստ հրապարակեց: Իր ժպտացող լուսանկարի տակ, որ բացահայտորեն հավանություն էր նշանակում, նա լիակատար աջակցություն է հայտնել բողոքավորներին: Նրան չի շփոթեցրել, որ այդ գործողությունները ուղեկցվել են կողոպուտներով, հրդեհներով, բռնությամբ ու թալանով: Որքան էլ տարօրինակ է, բայց բացարձակապես նույնն է արել և Ռաջավիի կատաղի թշնամի Ռեզա Փեհլևին՝ Իրանի նախկին թագավոր Մուհամադ Ռեզայի որդին, որ հեռացավ երկրից 1979-ից հեղափոխական իրադարձությունների ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ոչ Իրանի իրադարձություններին նվիրված ելույթում հանկարծ անդրադարձավ Իրանին:

Նա բառացի ասաց. «Այսօր մենք ականատեսն ենք Իրանի ժողովրդի հերթական դրամային՝ իր ազատության համար պայքարին»: «Մեհրի» տվյալներով՝ ֆարսիով հաղորդումներ վարող մի շարք ալիքներ իրենց ռեպորտաժներում ուղղակի հրահանգներ էին տալիս բողոքավորներին՝ ու՞ր գնան, ի՞նչ կարգախոսներ բղավեն, որ լիովին անհավանական է՝ ում կողոպտել, ինչ հրկիզել: Նրանք ամեն ինչ արեցին, որ այդ ռեպորտաժները ուղղորդեն իրադարձությունները բռնության հուն: ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի խորհրդական Հիսամուդին Աշնան իր Telegram-ում երկրում կատարվողը բացատրել էր «ռազմավարական սխալով»: Սխալ էր, նրա կարծիքով, որ երկրի իրադարձություններից որոշեցին օգտվել «տարատեսակ օպորտունիստներ», որ հաշվի չեն առել՝ Իրանը Իրաք ու Լիբիա չէ: Նա հիշեցրել է, որ Իրանում ԱՄՆ դեսպանատուն չի աշխատում, այդ պատճառով Պետդեպարտամենտը զրկված է երկիրն ուղիղ «հեղափոխականացնելու» հնարավորությունից, ներքաշելով քաոսի ու անկարգությունների մեջ, հետևաբար զրկված է ինքնիշխան երկրում կառավարություն նշանակելու հնարավորությունից՝ հակառակ ժողովրդի կամքի: Ճիշտ նույն կերպ որևէ կառավարություն չի կարող լեգիտիմ լինել ինչ-որ «ընդդիմադիր» հեռուստաալիքի կամքով ու ցուցումով: Նախագահի խորհրդականը ավարտել է իր ուղերձը ժողովրդական իմաստնությամբ. «Երկար գիշերին դերվիշը ոչ մեկից ողորմություն չի կարող խնդրել» (այսինքն՝ բոլոր ջանքերն ապարդյուն են):
Khorasan, Իրան


Հ.Գ. Հետաքրքիր է, որ զուգահեռ նորից լարվել է իրավիճակը Լիբանանում: Ցուցարարները շրջափակել են խորհրդարանը, որ պատգամավորները չկարողանան նիստ անել ու ընդունել համաներման օրինագիծը: Վրացիները ևս շարունակում են բողոքել ու արտահերթ ընտրություններ են պահանջում: Հիբրիդային պատերազմը աշխարհում ու տարածաշրջանում շարունակվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ