Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել է տասնյակ օբյեկտների վրա

Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել է տասնյակ օբյեկտների վրա
20.11.2019 | 17:39

Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա, հայտնում է Haaretz-ը: Զինվորականները նշագրել են Սիրիայի կողմից 4 հրթիռի արձակում, որոնք բոլորը որսվել են: Չորեքշաբթի լույս գիշերը Դամասկոսում տեղի են ունեցել պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ՀՕՊ-ն հետ է մղել մայրաքաղաքի և նրա արվարձանների վրա հարձակումը:


«Իսրայելի բանակը չորեքշաբթի հայտարարել է, որ գրոհել է մեծ թվով թիրախների վրա, որոնք Սիրիայում պատկանում են իրանական «Ղուդս» ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- հայտնում է պարբերականը: «Հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ իրանական ուժերի արձակած հրթիռների, որոնց նպատակն էր իսրայելական տարածքի վրա հարվածը»,- նշված է բանակի հայտարարության մեջ: Զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ հարվածները հասցվել են մոտ 20 թիրախի, որոնց կեսից ավելին պատկանել է իրանական ուժերին: Թիրախներից մեկն էր Դամասկոսում օդանավակայանի մոտ տեղակայված շենքը, որտեղ, ինչպես պնդվում է, գտնվում է «Ղուդսի» կենտրոնակայանը: Հայտարարվում է, որ իսրայելական ուժերը այն դիտավորյալ չեն ավերել ամբողջությամբ:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ