Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հյուսիսային համալսարանի ուսանողները երթով միացան ԿԳՄՍՆ դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին

Հյուսիսային համալսարանի ուսանողները երթով միացան ԿԳՄՍՆ դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին
20.11.2019 | 18:02

Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և երթով շարժվում են՝ միանալու ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներին և ուսանողներին։

«Դեմ ենք, որ ոտնահարեն մեր կարևորագույն արժեքները, ուզում ենք կոչ անենք հասարակությանը, որ անտարբեր չանցնեն։ Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հասնենք մեր ուզածին։ Հյուսիսային համալսարանի ուսանողները պատրաստակամ են մինչև վերջ կանգնել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների կողքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ