Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիա Կարապետյան. Մելինե Դալուզյանին առավոտից իրիկուն սղոցում են

Մարիա Կարապետյան. Մելինե Դալուզյանին առավոտից իրիկուն սղոցում են
20.11.2019 | 18:15

«Մելինե Դալուզյանը Հայաստանից փախել է, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնացել։ Առավոտից իրիկուն նրան սղոցում են», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Անդրադառնալով մարզիչների և մարզիկների՝ Մելինե Դալուզյանի հասցեին քննադատական հայտարարություններին, Մարիա Կարապետյանն այն խնդրահարույց որակեց՝ կիրառված բառամթերքի և որակումների պատճառով։

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ