«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եղիսաբեթ 2-րդի ադամանդները ջինով են փայլեցվում

Եղիսաբեթ 2-րդի ադամանդները ջինով են փայլեցվում
20.11.2019 | 22:02

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին դերձակը՝ Անժելա Քելին, իր հեղինակած «Մետաղադրամի հակառակ կողմը: Թագուհին, դերձակն ու զգեստապահարանը» գրքում գրել է, թե ինչպես են փայլեցվում Էղիսաբեթ 2-րդի ադամանդները։

«Մի փոքր ջինն ու ջուրն նադամանդներին շքեղ փայլ են հաղորդում, միայն թե այս մասին չհայտնեք ոսկերիչներին»,- թագավորական ընտանիքի դերձակի խոսքերը մեջբերում է People ամսագիրը:

Նշենք, որ ոգելից խմիչքի օգնությամբ թանկարժեք քարերին և տարատեսակ արդուզարդերին փայլ հաղորդելու մեթոդը գրեթե բոլորին է հայտնի, ուղղակի դա սովորաբար ոչ թե ջինի, այլ օղու օգնությամբ են անում:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ