Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու նախագիծն օրակարգում է. Ավինյան

Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու նախագիծն օրակարգում է. Ավինյան
20.11.2019 | 22:03

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանից այսօր հետաքրքրվեցինք Ալավերդու պղնձաձուլարանի «ճակատագրից»: Պարոն Ավինյանն ասաց, որ պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը կառավարության օրակարգում է:

Հիշեցնենք, որ արդեն շուրջ մեկ տարի չշահագործվող պղնձաձուլական գործարանը, որի աշխատակիցների մի մասը հարկադիր պարապուրդի է մատվել, մյուս մասն էլ՝ ազատվել աշխատանքից, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին: Ավելի վաղ «Իրատեսը» գրել էր, որՎՏԲ բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային:

Մեր այն դիտարկմանը, թե ժամանակին խոսվում էր պղնձաձուլարանը չինական կողմի հետ վերանորոգելու, ապա նոր միայն շահագործելու մասին, փոխվարչապետ Ավինյանն այսպես արձագանքեց. «Նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինական ընկերությունն այցելություն է ծրագրում Հայաստան: Նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետև այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Այն նախագիծը, որ հիմա է քննարկման փուլում է, քիչ կապ ունի նախկինում եղած ձուլարանի հետ»:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ